Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 6-7.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Գործնական սթրեսաբանություն»

«Գործնական սթրեսաբանություն»

Դարեր շարունակ հոգեբանները փորձել են կազմել մարդու` այդ մշտապես փոփոխվող և տատանվող էակի մասին իրենց պատկերացումները:

 

Պրոֆեսոր Ադա Թադևոսյանի «Գործնական սթրեսոլոգիան» գիտահանրամատչելի հրապարակում չէ, այն նաև ակադեմիական աշխատություն չէ: Այն կյանքի բարդ իրավիճակներով անցած մարդու մասին յուրատիպ նովելների շարք է: 

 

Պրոֆեսոր Ադա Թադևոսյանի ուսումնասիրության առարկան մարդն է իր ներաշխարհով, հույզերով, ներանձնական խնդիրներով և դրանց լուծման ուղիների փնտրտուքով: Մարդը շրջապատի արդյունքն է, ում վրա ներգործում են մարդկային փոխհարաբերությունները, բնության երևույթները, բնական տարրերքը…

 

Առաջին «Սթրեսոլոգիա» գրքի հրատարակումից տաս տարի անց պրոֆեսոր Ա.Թադևոսյանի«Գործնական սթրեսոլոգիա: Սահմանային/շեմային բժշկություն» մենագրությունը, գիտահանրամատչելի աշխատությունն օգտակար է և´ բժիշկների, և´ հոգեբանների, և´ ուսանողների ու ընթերցող լայն հանրության համար, ովքեր հետաքրքրված են սեփական հոգեկան վիճակով, անհատապես հարմարվելու հնարավորություններով և յուրաքանչյուր մարդու մոտ հանդիպող նրա համար կարևոր սթրեսային վիճակներից դուրս գալու ուղիների որոնումներով: 

 

Ինչպես հեղինակն է գրում, օգտվելով մարդու ուսումնասիրության ոլորտում ժամանակակից նեյրոֆիզիոլոգիական ձեռքբերումներից, նա օգտագործել է հոգեվերլուծաբանական մեթոդը, որը և հնարավորություն է ընձեռել ներթափանցել սրբության սրբոց` մարդու անհատական ներաշխարհը և ամեն անգամ վերլուծել կոնկրետ մասնավոր դեպք:

 

Սա գիրք է, ով չի վախենում վերանայել և, եթե հարկ է, հրաժարվել հին կարծրատիպերից: Նրանց համար է, ով միշտ պատրաստ է հանդիպել ինչ-որ նոր, անծանոթ երևույթի հետ: 

 

Աշխատությունը լուրջ ներդրում է բժշկության պրակտիկայում: Առաջին անգամ ռուսալեզու, ինչպես նաև անգլալեզու հրապարակումներում լույս է տեսել մի մենագրություն, որում դիտարկվում է մարդը բժշկության մեջ. առաջարկվում է սթրես-փուլ-կողմնորոշիչ հիվանդության մոդել որպես հետևանք սթրեսներով հարուստ կյանքի վրա ճնշման ազդեցության ներքո մտացրման հարմարեցված ընդհանուր համախտանիշ:

 

«Գործնական սթրեսոլոգիա» մենագրությունը հեղինակի տասնյակ տարիների կլինիկական մասշտաբային հետազոտությունների և գիտականորեն հիմնավորված հետսթրեսային խանգարումների դիտարկումներն են: 

 

Աշխատության մեջ ներկայացված են Մորիցա Կորնելիուս Էշերի գրաֆիկական աշխատանքները, որոնց ճիշտ և տեղին օգտագործումը ևս մեկ անգամ ընթերցողի ուշադրությունը սևեռում է մարդու, նրա ընկալումների, նրան շրջապատող աշխարհի վրա: 

 

Այն հրատարակել է «Լիտտերա» (Մոսկվա) հրատարակչությունը, 1000 օրինակ տպաքանակով:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 6-7.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ